Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 
  • Մնացին մանկության ավտոբուսների մեջ

    Մնացին մանկության ավտոբուսների մեջ

    17.10.2024| 14:16
    Ես հիշում եմ էս տոմսարկղերը։ Ավտոբուսում, տրոլեյբուսում, տրամվայում սրանք լուսամուտի տակ էին՝ մեկն՝ առջևում, մեկն էլ՝ հետևում։ Փոխարինում էին տոմսավաճառին։ Կոպեկը գցում էիր էն անցքի մեջ, հետո կողքի բռնակը պտտում էիր, ու տոմսը դուրս էր գալիս։ Տոմսերը գծերով բաժանված երկար ժապավեն էին՝ վրան կարծեմ՝ վեցանիշ թիվ։ Մի հատ պոկում էիր, ու դու արդեն օրինական ուղևոր էիր։ Տոմսի վրայի թիվը հաստատ կարդում էիր, որովհետև եթե աջ կեսը հավասար լիներ ձախ կեսին, նշանակում էր՝ դու երջանիկ տոմս ես պոկել։ Բայց, որ հավասար էլ չէր լինում, էլի տոմսը երջանիկ էր, որովհետև էդ տոմսարկղից մենակ երջանիկ տոմսեր էին դուրս գալիս։
  • Գովասանաչափ

    Գովասանաչափ

    16.10.2024| 14:40
    - Էս ի՞նչ գործիք ա։ - Գովասանաչափ ա՝ շաքարի մակարդակն ա չափում գովասանքի մեջ։ - Հետո՞, ինչի՞ս ա պետք։
  • Հանդիպում Շիրազի հետ

    Հանդիպում Շիրազի հետ

    15.10.2024| 09:17
    Հե­ռա­վոր 1975-ի սեպ­տեմ­բեր­յան մի խա­ղա­ղա­վետ ե­րե­կո հա­մալ­սա­րա­նի ժուռ­նա­լիս­տի­կա­յի ամ­բիո­նի դա­սա­խոս Սմբատ Ա­վագ­յա­նը ինձ ու հա­մա­կուր­սե­ցուս` Կա­րի­նե Արամ­յա­նին «Ար­մե­նիա» հյու­րա­նոց տա­րավ՝ հան­դի­պե­լու Մոսկ­վա­յից ժա­մա­նած հայտ­նի գրա­կա­նա­գետ, պրո­ֆե­սոր Ար­շա­վիր Ար­շա­րու­նուն: Մոտ եր­կու ժամ տևած զրույցն ասես մեր հա­մալ­սա­րա­նա­կան դա­սի շա­րու­նա­կութ­յու­նը լիներ` ա­կա­դե­միա­կան կո­կիկ խոս­քով ու ո­ճով, և, ան­կեղծ ա­սած, այ­սօր այդ հան­դի­պու­մից սրտումս էա­կան բան չի մնա­ցել: Այ, ու­րի՜շ էր քիչ անց Ա­միր­յան փո­ղո­ցում Հովհաննես Շի­րա­զի հետ մեր` թե­կուզև շատ կար­ճատև, «ոտ­քի վրա» պա­տա­հա­կան հան­դի­պու­մը: Հա­խուռն, բնական, մարդ­կա­յին ջեր­մութ­յամբ առ­լե­ցուն այդ քաղցր հուշ-պա­տա­ռի­կը հի­մա էլ վառ է իմ սրտում:
  • Հայոց պատմություն. Երևանի Բերդ

    Հայոց պատմություն. Երևանի Բերդ

    15.10.2024| 08:39
    Երևանի բերդն ունի հարյուրամյակների պատմություն: Այն քանդվել է 1930-ականներին, երբ Երևանը վերակառուցվում էր: Նրա տարածքում այսօր Արարատ Կոնյակի գործարանն է: Երևանի բերդը եղել է պաշտպանական շինություն, որը բազմիցս գրավվել է տարբեր ուժերի կողմից: Այն բազմիցս քանդվել է, վերակառուցվել է:
  • Իմ լաց ու ծիծաղ քույր ՇՈՒՇԱՆԻԿ

    Իմ լաց ու ծիծաղ քույր ՇՈՒՇԱՆԻԿ

    14.10.2024| 20:22
    Անունդ արտաբերելիս, մեր հորական տան, մերոնց, մեր լեռների, ու ձորերի ձայներն ու կանչերն են հասնում ականջիս։
  • Աշունը փոշուց ալերգիա ունի, մինչև լավ չլվանա, չի տեղավորվի

    Աշունը փոշուց ալերգիա ունի, մինչև լավ չլվանա, չի տեղավորվի

    14.10.2024| 13:46
    Գիշերն աշունը եկավ։ Ամբողջ գիշեր փողոցները լվանում էր։ Հա՛, աշունը փոշուց ալերգիա ունի, մինչև լավ չլվանա, չի տեղավորվի։ Սկսվեց ջրաներկ նկարների շարքը, որ կձգվի մինչև ձմեռ...
  • Վազգեն Վեհափառը՝ «Արարատ 73»-ին

    Վազգեն Վեհափառը՝ «Արարատ 73»-ին

    14.10.2024| 08:13
    1973-ին «Արարատ» ֆուտբոլային թիմը, Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ, հրաշք գործեց՝ դառնալով հսկա Խորհրդային Միության և՛ չեմպիոն, և՛ գավաթակիր։ Հիրավի ոսկե էջ, աննախադեպ սխրանք։
  • «Ես ձեզ ազատ եմ ստեղծել»

    «Ես ձեզ ազատ եմ ստեղծել»

    13.10.2024| 12:16
    Յոթ տարի չէի եղել մերոնց գերեզմանին։ Հիմա մտել էի գերեզմանոց ու շվարած կանգնել, շուրջս էի նայում։ Գերեզմանոցն անճանաչելի էր դարձել՝ արևադարձային ջունգլիների նման աճել էր, փակել բոլոր ճանապարհները, տապանաքարերն իրար գլխի ելած, իրար հրմշտելով, խառը-խուռը, մի ոտի տեղ չկա, որ անցնես։ Ես, մի տեսակ, հետ էի վարժվել. Ամերիկայում, Ֆրանսիայում մի քանի անգամ առիթ եղել էր գերեզմանոց գնալու. գերեզմանները հավասար շարքերով, ասես քանոնով գծած լինեն, հանգիստ քայլում ես, մոտենում քո ուզած գերեզմանին։ Իսկ ստեղ․․․ Քարից քար թռնելով, ուրիշի գերեզմանները տրորոլով սկսեցի փնտրել մեր գերեզմանը։ Շուրջն ամեն ինչ փոխվել էր, ոչ մի կերպ չէի գտնում։ Հա պտտվում եմ ու պտտվում, արդեն նկատում եմ, որ նույն տեղով նորից եմ անցնում, իսկ մեր գերեզմանը չկա ու չկա։
  • Երկնքում թևող հավքերը

    Երկնքում թևող հավքերը

    11.10.2024| 10:19
    Մեզանից շատերն են մոռացել, բայց վաղուց այսպիսի մի ասույթ կար՝ հեգնական տոնով ասվող. երկնքում էլ շա՜տ գեղեցիկ թռչուններ կան...
  • Գաղթ-կոմֆորտ կամ հարմարավետ դժոխք

    Գաղթ-կոմֆորտ կամ հարմարավետ դժոխք

    10.10.2024| 15:19
    - Գաղթ, գաղթ, էսօրվա գաղթը որտե՞ղ ա։ - Լիբանանում։